ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը
Աշխարհում
15:54 17/08/2024
Հայաստան

ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) բարձրացրել է կապիրի ծաղիկի՝ mpox վիրուսով վարակման ռիսկի մակարդակը ընդհանուր բնակչության և ճանապարհորդների համար: dw.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ստոկհոլմում գործող ECDC-ն։

«Եվրոպայի և Աֆրիկայի միջև սերտ կապերի պատճառով մենք պետք է պատրաստ լինենք վիրուսի Clade 1 շտամով վարակման նոր ներմուծվող դեպքերի», - Reuters-ը մեջբերում է վարչության ղեկավար Պամելա Ռենդի Վագների խոսքերը:

Օգոստոսի 15-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է Շվեդիայում հիվանդի վարակման դեպք mpox վիրուսի նոր շտամով՝ Clade Ib-ով, ընդգծելով, որ վարակը տեղի է ունեցել Աֆրիկայում։

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր Աֆրիկայում վիրուսի տարածման համար տագնապի ամենաբարձր մակարդակը՝ բռնկումն անվանելով հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Ի՞նչ է «Կապիկի ծաղիկը»

Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ  երկրներում:

Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝  մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:

Գաղտնի շրջանը  5-21 օր է,
Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում,  շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում  կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):

Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85 %-ով արդյունավետ է նաև «Կապիկի ծաղիկ» հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ:

 

 

Placeholder
ԵՄ-ն բարձրացրել է կապիկի ծաղիկի սպառնալիքի մակարդակը