Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ամենավերջին սրբապղծությունը Հայաստանի դիահերձարաններում կատարվեց, մի մարմինը կիսեցին 4 մասի, բաժանեցին ծնողներին»
«Կանգնեք մեր կողքին, հայտնաբերենք անհետ կորած զինծառայողներին, հատկապես նրանց, որոնց ԴՆԹ-ները կեղծել են»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյանի մոտ լրագրողներին ասաց ակցիայի մասնակից մի կին։
Նա նշեց, որ չեն կարող ծնողներին խաբել. «Ծնողին ոչ մեկ չի կարող խաբել, ու չկա որևէ մի ծնող, որ այնքան ստոր լինի, իմանա՝ իր երեխայի մարմինն է ու թողնի անատոմիկներում»։
«Միայն 3 ֆուռ թուրքի մարմին է 2020 թվականի դեկտեմբերին հասել Հայաստան։ Հարց տվող կա՞՝ ո՞ւմ տվեցին այդ թուրքի մարմինները։ Արայիկ Հարությունյանն ինքն է իր բերանով ասել։
Ծնողները, երբ որ այս հարցերով գնացել են Ստեփանակերտ, հյուրանոցում հավաքված են եղել, իր բերանով ասել է՝ երեք ֆուռ թուրքի մարմին տարան Հայաստան։ Ասացի՝ թողեք գերիների հետ կփոխանակենք, չթողեցին, բերեցին։ Ո՞ւմ տվեցին։
Չի կարելի այդքան դավաճան լինել։ Ամենավերջին սրբապղծությունը Հայաստանի դիահերձարաններում կատարվեց, մի մարմինը կիսեցին 4 մասի, բաժանեցին ծնողներին։ Որ իրենց երեխաները լինեին, ի՞նչ կանեին»,- նշեց ակցիայի մասնակից կինը։