Պուտինն ու Ալիևն ավարտել են բանակցությունները Ադրբեջանում
Քաղաքական
16:10 19/08/2024
Տարածաշրջան

Պուտինն ու Ալիևն ավարտել են բանակցությունները Ադրբեջանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները Զագուլբա նստավայրում ավարտվել են։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Պետությունների ղեկավարները բանակցություններ են վարել նեղ և ընդլայնված ձևաչափով։ Հաջորդիվ նախատեսվում է նախագահների համատեղ փաստաթղթի ստորագրում և հայտարարությամբ հանդես կգան լրատվամիջոցների համար։

Ռուսաստանի նախագահը երկօրյա պետական այցով օգոստոսի 18-ին ժամանել է Ադրբեջան։

Placeholder
Պուտինն ու Ալիևն ավարտել են բանակցությունները Ադրբեջանում