Մուսալեռում առևանգել են երեխայի
Իրավունք
12:13 19/08/2024
Հայաստան

Մուսալեռում առևանգել են երեխայի

Օգոստոսի 18-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն, ֆիզիկական ցավ պատճառել: Այս մասին Panorama.am-ին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նույն օրը 3 անձ նշված երեխային նստեցրել են մի մեքենա, տարել գերեզմանատուն և ֆիզիկական ցավ պատճառել:

Անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին», - մանրամասնեցին ոստիկանությունից:
 

Placeholder
Մուսալեռում առևանգել են երեխայի