Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում
Աշխարհում
10:00 19/08/2024
Աշխարհ

Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում

mpox վիրուսային վարակը, որը նաև հայտնի է որպես կապիկի ծաղիկ, արագորեն տարածվում է աֆրիկյան երկրներում: dw.com-ի հաղորդմամբ, Աֆրիկյան միության Առողջապահության գործակալության (CDC) տվյալներով, միայն անցած շաբաթվա ընթացքում mpox-ի երեք տարբեր ենթատիպերի 1200 նոր կասկածելի կամ հաստատված դեպքեր են գրանցվել, ներառյալ վտանգավոր Clade 1b տարբերակը։

Գերատեսչությունից հայտնել են, որ տարեսկզբից Աֆրիկյան միության 12 երկրներում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 18 737 դեպք, մահացել է 541 մարդ։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) օգոստոսի 16-ին բարձրացրել է mpox վիրուսով վարակման ռիսկի մակարդակը ընդհանուր բնակչության և ճանապարհորդների համար այն տարածքներում, որտեղ դեպքեր են գրանցվել։

Placeholder
Կապիկի ծաղիկը շարունակում է տարածվել Աֆրիկայում