Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից
Կրթություն, գիտություն
22:46 17/08/2024
Հայաստան

Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետի որոշման համաձայն,  Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանն ազատվել է «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց»  տնօրենի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, 5-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Հեքեքյանի դիմումը՝

1. Տիգրան Արտյոմի Հեքեքյանին՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից ազատել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի օգոստոսի 14-ը»,- նշված է որոշման մեջ։ 

Տ. Ավինյանի մեկ այլ որոշմամբ, Գարիկ Ռոբերտի Նազարյանը օգոստոսի 15-ից նշանակել է «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

 

 

 

Placeholder
Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից