Ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
Սպորտ
21:49 19/08/2024
Հայաստան

Ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը և Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը։ Հայտնում է armsport.am-ը։

«Հունահռոմեական ոճի ըմբիշներ 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում մեր երկու մարզիկներն էլ զիջեցին մրցակիցներին և վաղը կպայքարեն բրոնզե մեդալներ համար։

Այսօր Մարտին Մանջիկյանը պարտվել էր մեկնարկում, Արամե Առաքելյանը և Սեյրան Կիրակոսյանը հաղթել էին մեկնարկում, բայց զիջել մրցակցներին քառորդ եզրափակիչում։ Մարտին Մանջիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, քանի որ նրա մրցակիցը մեկնարկում դուրս է եկել եզրափակիչ»,-ասվում է լուրում։
 

Placeholder