Հայկ Հեքեքյանը՝ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին
Համացանց
17:30 19/08/2024
Հայաստան

Հայկ Հեքեքյանը՝ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին

 Նորվեգիայում կայացած «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ հոբոյահար Հայկ Հեքեքյանը շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին տպավորիչ ելույթների առթիվ։

«Շնորհակալ եմ ձեզ լավ ու ջերմ խոսքերի համար:

Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ուսուցչին, ընտանիքիս, բոլոր երաժիշտներին, դիրիժորներին, նվագախմբերին, ում հետ աշխատել եմ այս ընթացքում և ովքեր աջակցել են ինձ իմ ճանապարհին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ Առաջին ալիքին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու, իմ առջև լայն հեռանկարներ բացելու և երազանքներս իրականացնելու համար»,- գրել է Հայկ Հեքեքյանը։ 

Հիշեցնենք, որ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը հաղթել է Ավստրիան ներկայացնող 17-ամյա ջութակահարը։  Հայկ Հեքեքյանը մրցույթում կկատաել է Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։

Հայկ Հեքեքյանը մրցույթի 42 տարվա պատմության մեջ հոբոյ գործիքով ներկայացող երկրորդ մասնակիցն էր։

 

Placeholder