Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նորվեգիայում կայացած «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ հոբոյահար Հայկ Հեքեքյանը շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին տպավորիչ ելույթների առթիվ։
«Շնորհակալ եմ ձեզ լավ ու ջերմ խոսքերի համար:
Ինչպես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, իմ ուսուցչին, ընտանիքիս, բոլոր երաժիշտներին, դիրիժորներին, նվագախմբերին, ում հետ աշխատել եմ այս ընթացքում և ովքեր աջակցել են ինձ իմ ճանապարհին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ Առաջին ալիքին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու, իմ առջև լայն հեռանկարներ բացելու և երազանքներս իրականացնելու համար»,- գրել է Հայկ Հեքեքյանը։
Հիշեցնենք, որ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը հաղթել է Ավստրիան ներկայացնող 17-ամյա ջութակահարը։ Հայկ Հեքեքյանը մրցույթում կկատաել է Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։
Հայկ Հեքեքյանը մրցույթի 42 տարվա պատմության մեջ հոբոյ գործիքով ներկայացող երկրորդ մասնակիցն էր։