Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին վրաերթի է ենթարկել իր ընկերոջը
Իրավունք
16:28 20/08/2024
Աշխարհ

Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին վրաերթի է ենթարկել իր ընկերոջը

Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ընկերոջը։ Միջադեպի  մասին գրում է Inside Edition-ը։ Կնոջ խոսքով՝ դրանից քիչ առաջ իրենց միջև վիճաբանություն է եղել.

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 30-ամյա Վերոնիկա Գաստը և նրա ընկերն  ընտանեկան հոգեբանի հետ հանդիպման գնալիս են եղել, երբ նրանց միջև վեճ է ծագել։ Տղամարդը դուրս է եկել ընկերուհու վարած մեքենայից ու որոշել տուն վերադառնալ։

Սակայն նա չի կարողացել հասնել տուն, գաստը դիտավորյալ վրաերթի է ենթարկել նրան իր մեքենայով: Ոստիկանությունից հայտնել են, որ ամերիկացին վնասել է արմունկը և մի քանի կապտուկներ ստացել։ «Գազետա ռու»-ն գրում է, որ Վերոնիկան ձերբակալվել է և մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության, հարձակման և հանցավոր նպատակներով մեքենայի շահագործման մեջ:

Placeholder
Ամերիկուհին ընտանեկան հոգեբանի մոտ գնալու ճանապարհին վրաերթի է ենթարկել իր ընկերոջը