Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Սպորտ
15:06 20/08/2024
Հայաստան

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ  հունահռոմեական ոճի ըմբիշ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ուզբեկ Քարամովի հետ։

 Լյովա Շուխյանը (92 կգ) ևս կիսաեզրափակչում է։ Նա քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է ալժիրցի մրցակցին։

 

Placeholder