Մարատ Աճեմյանը ըմբշամարտի Մ17 ԱԱ-ի կիսաեզրափակիչում հաղթեց և դուրս եկավ  եզրափակչ
Սպորտ
21:29 20/08/2024
Հայաստան

Մարատ Աճեմյանը ըմբշամարտի Մ17 ԱԱ-ի կիսաեզրափակիչում հաղթեց և դուրս եկավ եզրափակչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականի անդամ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը Հորդանանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է ուզբեկ Ումիջոն Քարամովին և դուրս եկել եզրափակիչ:

Վաղը ոսկե մեդալի համար մարատը կգոտեմարտի չեզոք դրոշի տակ հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ:

Հիշեցնենք, Մարատը քառորդ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Շահիդ Նաբիևի նկատմամբ, իսկ մեկնարկում Աճեմյանը նույն հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:

Placeholder