Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ
Տնտեսություն
19:35 20/08/2024
Հայաստան

Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի  աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 20-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ և 74 հատ ձկնորսական ցանց:

Փաստի վերաբերյալ կազմվել  է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- հայտնում են նախարարությունից։

Placeholder