Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն
Սպորտ
20:45 20/08/2024
Հայաստան

Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն

Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Սոֆիան 18 հնարավորից վաստակեց 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:

Շնորհավորում ենք Սոֆիային ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- տեղեկացնում են ֆեդերացիայից:

Placeholder