Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Սպորտ
18:28 20/08/2024
Հայաստան

Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականի սեպտեմբերյան հավաքին։ Այս մասին տեղեկացնում են  ակումբի մամուլի ծառայությույնից։

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի հավաքականը կհանդիպի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Սեպտեբերի 7-ին Հայաստանի հավաքականը տանը կնդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

 

Placeholder