Երևան-Սևան ավտոճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին
Հասարակություն
08:51 21/08/2024

Երևան-Սևան ավտոճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին

Օգոստոսի 21-ին, ժամը 00:17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի և տուժած:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Placeholder
Երևան-Սևան ավտոճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին