Ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի
Հասարակություն
14:18 21/08/2024
Հայաստան

Ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի

Հայաստանի տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի։ 

Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Placeholder
Ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի