Իրանում պատմել են, թե ինչպիսին կլինի Իսրայելին ուղղված պատասխան հարվածը
Քաղաքական
12:35 21/08/2024
Տարածաշրջան

Իրանում պատմել են, թե ինչպիսին կլինի Իսրայելին ուղղված պատասխան հարվածը

Իրանը կարող է համակարգված օդային հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը, որի խոսքերը փոխանցել է The Wall Street Journal-ը։

Նա ընդգծել է, որ Իրանի պատասխանի ժամկետները, պայմաններն ու բնույթը մանրակրկիտ հաշվարկվելու են առավելագույն անակնկալ հասցնելու համար։

«Հնարավոր է՝ երբ նրանց աչքերը սևետված կլինի երկնքին և ռադարների էկրաններին, նրանք անակնկալի կգան գետնի վրա, կամ գուցե նույնիսկ երկուսի համադրմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Մշտական առաքելությունն ընդգծել է, որ Թեհրանն իր գործողություններով չի ծրագրում խափանել Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու բանակցությունները։


«Իրանի պատասխանը ճշգրտվելու է, որպեսզի խուսափեն հետևանքներից, որոնք կարող են ազդել կողմերի միջև բանակցությունների ընթացքի վրա»,-«Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է հայտարարության մեջ։

Placeholder
Իրանում պատմել են, թե ինչպիսին կլինի Իսրայելին ուղղված պատասխան հարվածը