Իրանի խորհրդարանն ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է Աբբաս Արաղչիին
Քաղաքական
16:07 21/08/2024
Տարածաշրջան

Իրանի խորհրդարանն ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է Աբբաս Արաղչիին

Իրանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։


Գերատեսչության նոր ղեկավարը նախկինում փոխնախարար է եղել և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։

Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, նա այցելել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ քննարկելու հակամարտության կարգավորման տարբերակները։

Placeholder
Իրանի խորհրդարանն ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է Աբբաս Արաղչիին