Արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում
Հասարակություն
09:57 21/08/2024

Արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում

Օգոստոսի 20-ին, ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արշավախմբի անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք։


 

Placeholder
Արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում