Ղրղզստանը սահմանափակում է ռուսական բանկերին դրամական փոխանցումները
Տնտեսություն
14:38 21/08/2024
Տարածաշրջան

Ղրղզստանը սահմանափակում է ռուսական բանկերին դրամական փոխանցումները

Ղրղզստանում որոշ բանկեր հայտարարել են ռուսական «Sberbank»-ին, «MTS Bank»-ին և «Tinkoff Bank»-ին բջջային հավելվածների միջոցով դրամական փոխանցումների դադարեցման մասին (երկու ուղղություններով) ։ Դրա պատճառը Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներն են։ Այս մասին հայտնում է 24.kg-ը։

«Ներկայումս տեխնիկական պատճառներով անհնար է առցանց փոխանցումներ ստանալ Ռուսաստանի Դաշնությունից», -պարբերականին հայտնել են «Բակայ» բանկից:

«Դեմիր» բանկը բացատրել է, որ ռուսական բանկերը գտնվում են պատժամիջոցների տակ, ուստի նրանց փոխանցումները «չի իրականացվի»։

«Թվարկված բոլոր բանկերը պատժամիջոցների տակ են, փոխանցումներն անհնարին են», - ավելացրել է «Optima Bank»-ը:

Նման իրավիճակ է նաև «Eldik Bank»-ում (RSK Bank), «FinanceCreditBank»-ում և «Kyrgyzkommertsbank»-ում։

Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկը հայտնել է, որ հանրապետության առևտրային բանկերը «պարտավոր են հետևել ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությանը»։ Սա ենթադրում է հաճախորդների և գործարքների մանրակրկիտ ստուգում` հնարավոր երկրորդական պատժամիջոցները կանխելու համար:
 

Placeholder