«Սևիլիան» հերքել է Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը
Աշխարհում
17:21 21/08/2024
Աշխարհ

«Սևիլիան» հերքել է Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը

Իսպանական «Սևիլիայի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային  հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Մենք այլ նպատակ ունենք»,- ասել է ակումբի մամուլի ծառայությունը sport-express.ru-ին։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել Տիկնիզյանի նկատմամբ «Սևիլիայի» հետաքրքրության մասին։

2024/25 մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է 6 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

25-ամյա խաղացողի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո։

Placeholder