Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նյու Ջերսիում ոստիկանությունը փնտրում է կենդանաբանական այգու այցելուին, որը մտել է վագրերի վանդակում և փորձել շոյել գիշատիչներին։ Հայտնում է NBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Կոչենսիկի կենդանաբանական այգում և տեսագրվել է։ Մի երիտասարդ կին անցել է արգելապատնեշը և սկսեց գայթակղել գիշատչին՝ ձեռքը երկարացնելով մետաղյա փոքրիկ ցանկապատի միջով:
Գազանը կայծակնային արագությամբ է արձագանքել ու փորձել կծել ամերիկուհուն, սակայն նրան հաջողվել է հեռանալ։ Դրանից հետո այցելուն մի քանի վայրկյան լուսանկարվել է ու անհետացել։ Նահանգի ոստիկանությունը կնոջ հետախուզում է հայտարարել, իսկ կենդանաբանական այգու ղեկավարությունը հորդորում է այցելուներին չմոտենալ գիշատիչ կենդանիներին։