Կենդանաբանական այգում կինը  մտել է վագրի վանդակը և շոյել գիշատչին
Աշխարհում
21:24 21/08/2024
Աշխարհ

Կենդանաբանական այգում կինը մտել է վագրի վանդակը և շոյել գիշատչին

Նյու Ջերսիում ոստիկանությունը փնտրում է կենդանաբանական այգու այցելուին, որը մտել է վագրերի վանդակում և փորձել շոյել գիշատիչներին։ Հայտնում է NBC-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Կոչենսիկի կենդանաբանական այգում և տեսագրվել է։ Մի երիտասարդ կին անցել է արգելապատնեշը և սկսեց գայթակղել գիշատչին՝ ձեռքը երկարացնելով մետաղյա փոքրիկ ցանկապատի միջով:

Գազանը կայծակնային արագությամբ է արձագանքել ու փորձել կծել ամերիկուհուն, սակայն նրան հաջողվել է հեռանալ։ Դրանից հետո այցելուն մի քանի վայրկյան լուսանկարվել է ու անհետացել։ Նահանգի ոստիկանությունը կնոջ հետախուզում է հայտարարել, իսկ կենդանաբանական այգու ղեկավարությունը հորդորում է այցելուներին չմոտենալ գիշատիչ կենդանիներին։

Placeholder
Կենդանաբանական այգում կինը մտել է վագրի վանդակը և շոյել գիշատչին