Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար. Արմեն Աշոտյան
Քաղաքական
14:36 22/08/2024
Հայաստան

Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար. Արմեն Աշոտյան

«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց  Հայաստանի ներկայացուցիչների»,- դատական նիստից հետո՝ հեռվից, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց՝ վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվի հետ է քննարկում հարցերը, բայց այդ վիճակին հասցրել է Հայաստանը. «Հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են այլևս անդառնալի, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են  իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»։

«Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Placeholder
Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար. Արմեն Աշոտյան