Բելառուսի դեսպանատան ուղղությամբ Արման Բաբաջանյանի կողմից ձվեր, լոլիկ նետելու փաստովքրեական վարույթ է հարուցվել
Իրավունք
17:53 22/08/2024

Բելառուսի դեսպանատան ուղղությամբ Արման Բաբաջանյանի կողմից ձվեր, լոլիկ նետելու փաստովքրեական վարույթ է հարուցվել

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ու նրա թիմակիցների կողմից Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիայի կապակցությամբ ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։ Այդ մասին հայտում է Ա. Բաբաջանյանը։ Նա նշել է նաև, որ  հրաժարվել է հանդիպել ոստիկանության ներկայացուցչի հետ ու բացատրություն չի տվել։

Հիշեցնենք՝ երեկ Ա. Բաբաջանյանն ու նրա թիմակիցները  ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ էին նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։ Տեղի ունեցածից հետո Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին կանչել էին այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

 

Placeholder
Բելառուսի դեսպանատան ուղղությամբ Արման Բաբաջանյանի կողմից ձվեր, լոլիկ նետելու փաստովքրեական վարույթ է հարուցվել