Էլինա Ավանեսյանը Մոնտերեյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է
Աշխարհում
09:44 22/08/2024
Աշխարհ

Էլինա Ավանեսյանը Մոնտերեյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մոնտերեյում ընթացող մրցաշարի երրորդ շրջան։ championat.com-ի հաղորդմամբ, երկրորդ շրջանում նա 4:6, 3:6 հաշվով պարտվել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային։

Հանդիպման տևողությունը 1 ժամ 14 րոպե էր։ Այդ ընթացքում Ավանեսյանը թույլ է տվել վեց կրկնակի սխալ և երեք բրեյք-փոինթներից  երկուսն իրացրել։

Մոնտերեյի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 19- 24-ը: Կանանց մենախաղում մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 922 հազար դոլար:

Placeholder
Էլինա Ավանեսյանը Մոնտերեյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է