Պուտինը հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ կողմից Կուրսկի ատոմակայանի վրա հարձակվելու փորձերի մասին
Քաղաքական
16:50 22/08/2024
Աշխարհ

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ կողմից Կուրսկի ատոմակայանի վրա հարձակվելու փորձերի մասին

Օգոստոսի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացված է և խոստացել գալ ու գնահատել իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկմանը։

«Հակառակորդն այսօր գիշերը փորձել է հարվածել ատոմակայանին։  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեղեկացված է․ Նրանք խոստացել են, որ կգան և կուղարկեն մասնագետներ, որպեսզի գնահատեն իրավիճակը։ Հուսով եմ, որ ի վերջո դա կարվի իրենց կողմից»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով Կուրսկի ԱԷԿ-ի վնասման վտանգը շատ լուրջ էր անվանել։ Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է հաջորդ շաբաթ այցելել էլեկտրակայան՝ խոսելու նրա ղեկավարության հետ և պարզելու, թե արդյոք հարձակումներ են իրականացվել դրա դեմ։

Placeholder