Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ադրբեջան այցի տպավորությունները, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել
Քաղաքական
13:13 23/08/2024
Հայաստան

Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ադրբեջան այցի տպավորությունները, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել  է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Placeholder
Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Ադրբեջան այցի տպավորությունները, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել