Սպերցյանը չի խնդրել հեռանալ «Կրասնոդարից»
Աշխարհում
10:50 23/08/2024
Աշխարհ

Սպերցյանը չի խնդրել հեռանալ «Կրասնոդարից»

«Կարսնոդարի» առաջատար ֆուտբոլիստներից  Էդուրադ Սպերցյանը պատրաստ է մնալ թիմում։ Այս մասին հայտնում է euro-football.ru կայքի աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպերցյանն ու հարձակվող Ջոն Կորդոբան տեղեկացրել  են «Կրասնոդարին» այս ամառ թիմից հեռանալու իրենց ցանկության մասին։ Սակայն, euro-football.ru-ի հաղորդմամբ, այս նորությունը չի համապատասխանում իրականությանը, Էդուրադ Սպերցյանը պատրաստ է մնալ ակումբում։

Միաժամանակ, եթե առաջարկ ստացվի եվրոպական լուրջ ակումբից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանն իսկապես կարող է հեռանալ «Կրասնոդարից»։

Placeholder
Սպերցյանը չի խնդրել հեռանալ «Կրասնոդարից»