Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Այտա ալ Ջաբալ, Այտրուն և Թեյր Հարֆա բնակավայրերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երեք մարդ է զոհվել Տեյր Հարֆում գնդակոծության հետևանքով, ևս մեկը՝ Այտրունում։ Ենթադրվում է, որ բոլոր սպանվածները եղել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման կողմնակիցներ։
Այտա ալ Ջաբալում օդային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Placeholder