Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրասնոդարը» ֆուտբոլային ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։ Լուրը հայտնում է «RB Sport»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ցլերի» ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել է նոր աշխատանքային պայմանագիր՝ երեք տարով։ Այս պահին խաղացողի կողմը բանակցություններում ընդմիջում է վերցրել՝ դիտարկելով հետագա անելիքները։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ մի գոլ չի խփել և երկու գոլային փոխանցում կատարել։