Վոլգոգրադի ՔԿՀ-ում զոհերի թիվն աճել է
Իրավունք
15:49 23/08/2024
Աշխարհ

Վոլգոգրադի ՔԿՀ-ում զոհերի թիվն աճել է

Վոլգոգրադի մարզի 19 ՔԿՀ-ում պատանդառության հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Նշվում է, որ երկու տղամարդու հաջողվել է փախչել պատանդառուներից՝ ՔԿՀ-ի աշխատակիցը և մեկ բանտարկյալ։ Նրանք կտրած-թափանցող վերքերով հանձնվել են բժիշկներին։

SHOT Telegram ալիքի տեղեկություններով՝ ծանր վիրավորվել են գաղութի չորս աշխատակիցներ։ Նրանց թվում է հատուկ հաստատության ղեկավար Անդրեյ Դևյատովը, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Վոլգոգրադի թիվ 19 ՔԿՀ-ում բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին։ Դեպքի վայրից հրապարակված տեսանյութում հայտնում են, որ անկարգությունները հրահրողները «Իսլամական պետության» հետ են կապված։ Դաշնային պատժիչ ծառայությունը հաստատել է գաղութում խռովության մասին։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ պատանդներ վերցնելը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ։

 Հրապարակվել են նաև պատանդառուների լուսանկարները։

Placeholder