«Կրասնոդարը» մտադիր է Սպերցյանի հետ պայմանագիրը երկարաձգել
Սպորտ
23:05 23/08/2024
Տարածաշրջան

«Կրասնոդարը» մտադիր է Սպերցյանի հետ պայմանագիրը երկարաձգել

«Կրասնոդարը»  ֆուտբոլային ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ։ Լուրը հայտնում է «RB Sport»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ցլերի» ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել է նոր աշխատանքային պայմանագիր՝ երեք տարով։ Այս պահին խաղացողի կողմը բանակցություններում ընդմիջում է վերցրել՝ դիտարկելով հետագա անելիքները։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ մի գոլ չի խփել և երկու գոլային փոխանցում կատարել։

Placeholder
«Կրասնոդարը» մտադիր է Սպերցյանի հետ պայմանագիրը երկարաձգել