Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին բեռնատարը  հայտնվել է չգործող ջրատարում
Հասարակություն
09:30 24/08/2024
Հայաստան

Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին բեռնատարը հայտնվել է չգործող ջրատարում

Օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք տեղափոխող «GAZ» մակնիշի դիզելային բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրատարից։

Placeholder
Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին բեռնատարը հայտնվել է չգործող ջրատարում