Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը ձերբակալվել էին «կասկածանքով»
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել:
«Կասկածանքով ձերբակալվել են և ազատ են արձակվել»,- Panorama.am-ին միայն այսքանը փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ կուսակցության ֆեյսբուքյան էջով ավելի վաղ հայտնել էին Ա.Ավետիսյանի և Հ. Ստեփանյանի ձերբակալության մասին։
«Քիչ առաջ առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են ՀՀՄ կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամլո խոսնակ Հայկ Ստեփանյանը։
Տեղի ունեցածը գործող վարչախմբի կողմից «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը «վախեցնելու» հերթական ապարդյուն փորձն», - ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: