Կնոջն ու ծծկեր երեխային 16-րդ հարկից առավոտյան դուրս նետած տղամարդուն ձերբակալել  են
Իրավունք
13:24 25/08/2024
Աշխարհ

Կնոջն ու ծծկեր երեխային 16-րդ հարկից առավոտյան դուրս նետած տղամարդուն ձերբակալել են

Մոսկվայում կալանավորել են տղամարդուն, որը կասկածվում է կնոջն ու երեխային 16-րդ հարկից նետելու մեջ։ Այդ մասին հայտնում է Life-ը՝ SHOT-ին հղումով։

Նա փակվել էր բնակարանում, որտեղ դեպքից հետո մնացել է միայնակ։ Այնուամենայնիվ, իրավապահներին հաջողվել է ներխուժել տղամարդու տուն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա և իր կինը ամուսնացած են եղել մոտ երեք տարի։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Ըստ աղբյուրների՝ կասկածյալը կնոջն ու փոքրիկ երեխային դուրս է նետել պատուհանից, նրանց փրկել չի հաջողվել։ Դրանից հետո տղամարդը սկսել է իրեր նետել պատուհանից։ Նա փակվել էր տանը, ուստի որոշ ժամանակ իրավապահները չեն կարողացել ներս մտնել։

Տղամարդու պահվածքի պատճառը այս պահին հայտնի չէ։ Համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները հետաքննում են դեպքը։ Հարուցվել է քրեական գործ։

 
Placeholder