Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքական
15:06 26/08/2024
Տարածաշրջան

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ 

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրին, գրել են, որ երեքշաբթի Անկարայում նախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 

«Հանդիպմանը կքքնարկվեն Բաքվի և Երևանի, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակը», - ասել է աղբյուրը։

Placeholder
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը