Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է
Իրավունք
16:53 26/08/2024
Հայաստան

Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է ՀՀԿ փոխնախագահ, անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,- գրել է Ա. Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Մեղադրանքի կողմը միջնորդել էր երկարացնել Աշոտյանի կալանքի ժամկետը՝ հայտարարելով, թե նախկինում արձանագրված ռիսկերը դեռևս առկա են։  Դատարանը բավարարել էր Արմեն Աշոտյանի կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը։ 

 

Placeholder
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է