Մահացել է Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Էրիկսոնը
Աշխարհում
15:36 26/08/2024
Աշխարհ

Մահացել է Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Էրիկսոնը

76 տարեկանում մահացել է շվեդ նախկին ֆուտբոլիստ, Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սվեն Յորան Էրիկսոնը։ Հունվարին նա հայտնել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։

«Մահացել է Սվեն-Գորան Էրիկսոնը։ Երկարատև հիվանդությունից հետո Էրիկսոնը մահացել է առավոտյան տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով»,-  championat.com-ի հաղոդմամբ, ասվում է նախկին մարզիչի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

1976 թվականից անցել է մարզչական աշխատանիքի։ Իր կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են իտալական Ֆիորենտինան, Լացիոն և Ռոման, անգլիական Մանչեսթեր Սիթին և Լեսթեր Սիթին, ինչպես նաև Անգլիայի, Մեքսիկայի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականները։

Placeholder