Պրահայում ընթացող 2024 թ. շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստներն առաջատար են
Սպորտ
15:28 26/08/2024

Պրահայում ընթացող 2024 թ. շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստներն առաջատար են

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Տիգրան Համբարձումյանը հաղթել է բոլոր խաղերում և ունի 4 միավոր:

Ունենք 4 մասնակիցներ, ովքեր ունեն 3.5 միավոր և նույնպես առաջատարների շարքում են իրենց տարիքային խմբերում:

Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան պատանիների խմբում:

Անահիտ Մուրադյանը ունի 3.5 միավոր մինչև 18 տարեկան աղջիկների խմբում:

Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր մինչև 16 տարեկան պատանիների խմբում:

Վոլոդյա Թորոսյանը ունի 3.5 միավոր մինչև 14 տարեկան պատանիների խմբում:

Այսօր Հայաստանի ժամանակով 17:00-ին կմեկնարկի առաջնության 5-րդ խաղափուլը:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/»:

 

Placeholder