Մինչև հոկտեմբեր Արսեն Զախարյանը կլինի ապաքինման փուլում
Աշխարհում
12:40 27/08/2024
Աշխարհ

Մինչև հոկտեմբեր Արսեն Զախարյանը կլինի ապաքինման փուլում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը պատմել է ֆուտբոլիստի՝ վիրահատությունից հետո ապաքինման մասին։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին 21-ամյա Զախարյանը վիրահատվել էր աջ կոճի պերոնային ջիլերը վնասելուց հետո։ Ակումբից հայտնել են, որ կիսապաշտպանի վերականգնման ժամկետը տևելու է երկուից երեք ամիս:

«Միայն ընդհանուր ժամկետները կարող եմ ասել, բայց մանրամասնեչ չեմ կարող տալ, դրանք բոլորը բժշկական գործոններ են։ Նրան վիրահատել են կոճային հոդը, կարել են հոդը։ Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերից շուտ նրանք չենք տեսնի մարզադաշտում», - metaratings.ru-ի հաղորդմամբ, ասել է Գոլուբինը:

2023 թվականի օգոստոսին «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուց հետո Զախարյանը 40 խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։

Placeholder
Մինչև հոկտեմբեր Արսեն Զախարյանը կլինի ապաքինման փուլում