Բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտն՝ դատապարտյալին բերված նվագարկիչում
Իրավունք
16:19 27/08/2024
Հայաստան

Բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտն՝ դատապարտյալին բերված նվագարկիչում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Վ․Խ․-ի կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։

Քրականատորական ծառայության հաղորդմամբ, արդյունքում՝ հանձնուքում առկա նվագարկիչի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի դետալներ, իսկ Վ․Խ․-ի անձնական զննությամբ վերջինիս բերանում թաքցրած 10 բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
 

Placeholder
Բջջային հեռախոս և 10 բաժանորդային քարտն՝ դատապարտյալին բերված նվագարկիչում