Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռը
Քաղաքական
17:31 27/08/2024
Աշխարհ

Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան փորձարկել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռը

Ուկրաինան իրականացրել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռի առաջին փորձարկումները, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կան առաջին ուկրաինական բալիստիկ հրթիռի փորձարկումների դրական արդյունքները», - ասել է նա տեսակապի միջոցով հեռարձակված մամուլի ասուլիսում:

«Ես չեմ կարող այլ մանրամասներ հաղորդել այս հրթիռի մասին», ասել  է նա:

Բալիստիկ հրթիռները կարող են ունենալ հարյուրից հազարավոր կիլոմետր հեռահարություն:

Placeholder