Թուրքիայում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր է գրանցվել
Առողջություն
12:00 27/08/2024
Հայաստան

Թուրքիայում Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր է գրանցվել

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է Արևմտյան Նեղոսի տենդի վեց դեպքի մասին և նախազգուշացնում. «2010 թվականից մեր երկրում  տարբեր կենդանի փոխանցողների միջոցով տարածվող վարակների դեպքեր ենք արձանագրում, այդ թվում և Նեղոսի տենդ, իսկ 2024 թվականին այն հայտնաբերվել է վեց մարդու մոտ։ Հիվանդների հետազոտությունները և բուժումը շարունակվում են», - ասված է նախարարության օգոստոսի 22-ի գրավոր հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ վիրուսով վարակվածների 80%-ը վարակը տանում են անախտանիշ, մինչդեռ մոտավորապես 20%-ը ունենում է ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հոգնածություն, ախորժակի կորուստ և մաշկի ցան: «Հիվանդության կանխարգելման հիմնական մոտեցումը մոծակների խայթոցներից խուսափելն է, հետևաբար, քաղաքացիները, ովքեր մեկնում են ռիսկային տարածքներ, որտեղ հայտնաբերվել է հիվանդությունը, խորհուրդ է տրվում պահպանել որոշակի կանոններ»,- ընդգծված է նախարարության հաղորդագրության մեջ։ Վարակվածների ամբողջական թիվը գնահատվում է 2-3 հազար մարդ։ Թուրքիայի Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների միությունը հայտարարել է, որ ներկայումս հարցը Թուրքիայի առողջապահական առաջնահերթություննների օրակարգում է, ավելի քան Mփոքսը քանի որ այն մասին արձանագրվել է Ստամբուլում և հյուսիսարևմտյան Բուրսա քաղաքում։

«Հերացի» վերլուծական կենտրոնից հայտնում են, որ մեր հարևան մյուս երկրները դեռևս վարակի մասին հաղորդումներ չեն ներկայացրել:

Հիվանդության սպորադիկ դեպքեր նշվում են նաև ՌԴ տարածքում, մասնավորապես Կալուգայի շրջանում, ևս 2 բերովի դեպքի մասին բարձրաձայնում են Մոլդովայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից:

Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: 

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:

 

Placeholder