Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ՌԴ արտահանված ելակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին
Հասարակություն
15:24 28/08/2024
Հայաստան

Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ՌԴ արտահանված ելակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին

Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ թունաքիմիկատներ են հայտնաբերվել չորս տոննա խմբաքանակում, որն ընտրվել է օգոստոսի 21-ին՝ ստուգման համար։ Ըստ ալիքի, խոսքը տեբուկոնազոլ թունաքիմիկատի մասին է, որը քայքայում է էնդոկրին  համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Նշվում է, որ հատապտուղները նախատեսված էին ՌԴ մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում վաճառքի համար։

Panorama.am-ին ՀՀ  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ծանուցում չեն ստացել ՀՀ-ից Ռուսաստան արտահանված արտադրանքում վտանգավոր թունաքիմիկատների  առկայության մասին։

«Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո տեսչական մարմինը պատշաճ կերպով կարձագանքի»,- նշեց Ա.Հարությունյանը։
 

Placeholder
Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ստացել ՌԴ արտահանված ելակում վտանգավոր թունաքիմիկատների հայտնաբերման մասին