2020 թ. սեպտեմբերի  սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին
Իրավունք
15:32 28/08/2024
Հայաստան

2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին

«Ես այս գործողությունների կիզակետում եմ եղել, որովհետև Հրայր Թովմասյանի դեմ քրեական հետպնդումներ սկսվել են այն ժամանակ, երբ ես աշխոտում էի ՍԴ-ում, որպես Աշխատակազմի ղեկավար»,- ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա հայտնեց որ Հրայր Թովմասյանի գործի հարուցումն ի սկբանե կապված է եղել արցախյան խնդրի՝ Ադրբեջանի օգտին լուծելու հետ։

«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին զավթել է գործադիր իշխանությունը, դեկտեմբերին զավթել է օրենսդիր իշխանությունը, և որպեսզի պատերազմից հետո նա ունենար պայմանագիր, որը պետք է վավերացներ, այդ շցթայում իրեն մնում էր սահմանադրական դատարանը և պետք էր զավթել իշխանությունը նաև ՍԴ-ում։ 2020 թվականի սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթման գործընթացը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը»,- հայտարարեց Ղազարյանը։

Placeholder
2020 թ. սեպտեմբերի սկսզբին ՍԴ-ում ավարտվել է իշխանության զավթումը, սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը.Ղազարյանը՝ Հրայր Թովմասյանի դատավարության մասին