Ռոնալդուն գերազանցել է իր հավերժական մրցակցին՝ Մեսսիի
Աշխարհում
12:15 28/08/2024
Աշխարհ

Ռոնալդուն գերազանցել է իր հավերժական մրցակցին՝ Մեսսիի

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի Յութուբի  ալիքը գրանցել է բաժանորդների ամենաարագ հավաքագրման համաշխարհային ռեկորդ։ Պորտուգալացին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ նրա Յութուբի ալիքն առաջին 24 ժամվա ընթացքում հավաքել է 19,729,827 բաժանորդ:

sport.ru-ն գրում է, որ ալիքը բացելուց վեց օր հետո դրան բաժանորդագրվել է ավելի քան 48 միլիոն մարդ։ Պորտուգալացին այս ցուցանիշով հեշտությամբ գերազանցել է իր հավերժական մրցակցին՝ արգենտինացի Լիոնել Մեսսիին։

Placeholder
Ռոնալդուն գերազանցել է իր հավերժական մրցակցին՝ Մեսսիի