Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատավոր Գրիգորյանը Հրայր Թովմասյանին հրավիրեց վաղը ժամը 10։00-ին վերսկսվող դատական նիստին
Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոնի մասնաճյուղում ընթացող ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում ժամը 14։00-ին փաստաբան Արամ Օրբելյանն ընդհատեց իր պաշտպանական ճառը և առաջարկեց դադարեցնել դատական նիստը, քանի որ ֆիզիկապես հոգնել է և բացի այդ իրեն դատարանից ծանուցել էին, որ մինչև 14։00-ն է լինելու այն։
Մեղադրող կողմն առաջարկեց շարունակել նիստը, սակայն փաստաբանը պնդեց որ միայն երկրորդ փաստարկը ներկայացնելու համար պետք է ընթերցի 64 էջ, ինչը 2 ժամ կտևի և իրեն դժվար է լինելու։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը համաձայնեց նիստն հետաձգել մինչև հաջորդ օրը՝ 10։00-ն և Օրբելյանին առաջարկեց որպեսզի վերջինս Հրայր Թովմասյանին հրավիրի դատական նիստին՝ չնայած իր կողմից նախկինում ընդունած՝ դահլիճից հեռացման դատական սանկցիայի առկայությանը։