«Որովհետև մենք հոգ ենք տանում». Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ստացել  է «Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագիրը
Տնտեսություն
20:43 28/08/2024
Հայաստան

«Որովհետև մենք հոգ ենք տանում». Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ստացել է «Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագիրը

Տարիներ ի վեր հավատարիմ մնալով Պատասխանատու հյուրընկալության հայեցակարգին, ինչպես նաև ներդնելով հարցին վերաբերող առաջադեմ լուծումներ՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ոլորտը ներկայացնող առաջին թանգարանն է Հայաստանում, որը հավատարմագրվեց և ստացավ «Պատասխանատու հյուրընկալող» կարգավիճակը։ Հարկ է նշել, որ համաշխարհային մակարդակով այս հավաստագրի առայժմ արժանացել են ոլորտը ներկայացնող եզակի թանգարաններ։ 

Պեռնո Ռիկար ընկերության կողմից համակարգվող այս նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնել ալկոհոլի պատասխանատու մատուցման բոլոր եզրերը՝ երաշխավորելով թանգարանը որպես անվտանգ վայելքի տարածք։

«Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագրին արժանանալու համար ARARAT թանգարանն անցել է երկփուլ աուդիտ միջազգային կազմակերպության կողմից, որը ներառում էր նաև գաղտնի հսկիչ այցելություններ, որոնք նպատակ ունեին բացահայտելու ARARAT թանգարանում ներդրված Պատասխանատու հյուրընկալությանը վերաբերող գործիքակազմը։

«Ամփոփելով տարիների ընթացքում մեր հետևողական քայլերն այս ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր է ընդգծել, որ ARARAT թանգարանը ոչ միայն այն վայրն է, որտեղ կարող եք բացահայտել հայկական կոնյակի բացառիկ պատմությունը, նրա ժամանակակից եզրերն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը, այլև այն վայրն է, որը հոգ է տանում իր այցելուներից յուրաքանչյուրի համար՝ նրան ներկայացնելով և մասնակից դարձնելով պատասխանատու սպառման գաղափարին»,- ընդգծում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։ 



   

Placeholder